«Ինչո՞վ են արժեքավոր այս երկու աշխատությունները՝ հատկապես հիմա». Աննա Կոստանյան

Երևանում տեղի է ունեցել թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդեսը։ Միջոցառման առաջին մասում ներկայացվել է թուրքագետ, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանի ««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» աշխատանքը։
Իսկ շնորհանդեսի երկրորդ մասում ներկայացվել է ««Ատելության խոսքի» դասական թիրախները. հայերն ու Հայաստանը թուրքական և ադրբեջանական մեդիա դաշտում 2019-2021 թվականներին» կոլեկտիվ մենագրությունը, որի հեղինակներն են թուրքագետներ Նաիրա Պողոսյանը (բ.գ.թ.), Վարուժան Գեղամյանը (պ.գ.թ.), Մարիամ Մելքոնյանը և Արեն Պետունցը։
«Ինչո՞վ են արժեքավոր այս երկու աշխատությունները, հատկապես հիմա. քանի որ հայ հասարակությունը իշխանության ազդեցությամբ գտնվում է վտանգավոր մոլորության ու կեղծ խաղաղասիրական թմբիրի մեջ, խիստ կարիք կա իրատեսորեն ծանոթացնելու հայերի հանդեպ թուրք-ադրբեջանական թշնամական քաղաքականության նախկին ու ներկա վտանգներին, սպառնալիքներին, և հայ որոշ գործիչների ու քաղաքական դերակատարների կողմից իրական սպառնալիքները թաքցնելու փորձերով հակահայ քաղաքականությանը նպաստելու և հայ հասարակությանն ապակողմնորոշելու փաստերին»,- նշել է նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը:

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
31329.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
43828.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
210224.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
76523.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
78523.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
299020.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
215819.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
97918.09.2026, 23:42