ՌԴ ՊՆ-ն հերքում է, Լեհաստանը հայտարարում է զոհերի մասին՝ հրապարակելով հրթիռակոծության տեսանյութ

Սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել Լեհաստանի Պրզևոդուվ գյուղի մոտ հրթիռի հարվածի վայրից։ Հրթիռն ընկել են հացահատիկի չորանոցի վրա, վնասել տրակտորը, Լեհաստանի արտակարգ ծառայությունները հայտնել են երկու մարդու մահվան մասին։
Կադրերում, որոնք արվել են արդեն գիշերը, երևում է, որ տրակտորը շրջված է կողքի վրա, փոսի մոտ։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին տեղի ունեցածը որակել է որպես «Ռուսաստանի հարված ՆԱՏՕ-ին»։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է նմանաբովանդակ բոլոր մեղադրանքները՝ ասելով, որ սադրանք է տեղի ունենում, և որ ուկրաինա-լեհական սահմանի մոտ Ռուսաստանի կողմից հարվածներ չեն հասցվել։ Ռազմական փորձագետները, հիմնվելով հրթիռի բեկորի լուսանկարի վրա, պնդում են, որ այն կարող է պատկանել «Բուկ» հակաօդային պաշտպանության համակարգին կամ С-300-ին, այսինքն, արկն արձակվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից, որն այսօր անհաջող փորձել է հետ մղել Ռուսաստանի զանգվածային հարձակումները Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա, ենթադրում են ռուսական լրատվամիջոցները:
Թեև դեռ Լեհաստանի իշխանությունները հրթիռի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն արել, Փենթագոնն ու ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություններ են տարածել։ Ամերիկացի ներկայացուցիչների խոսքով՝ հավաստի փաստեր դեռ չկան, ուստի թեմայի շուրջ շահարկումներ անելու կարիք չկա։ Նաև Պետդեպարտամենտի խոսնակը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում սրել իրավիճակը։

Թրամփը 1 միլիոն դոլար պարգևատրում է առաջարկել ԱՄՆ-ում ընտրակեղծիքների մասին տեղեկատվության համար
1500:37
Կապան համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորելու է Նարեկ Բաբայանը
56Երեկ, 23:12
Ինչպես է Արարատի մարզպետի հայրը՝ նախկին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը պահանջում Տիգրանաշեն չասել (տեսանյութ)
68Երեկ, 23:06
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կանցկացվեն Հրաչյա Աճառյանին և Հանրապետության հրապարակին նվիրված միջոցառումներ
58Երեկ, 22:54
Չինացի պղնձի մագնատը դատապարտվել է ցմահ ազատազրկման
148Երեկ, 22:31
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը
81Երեկ, 21:54
«Ռուսաստանն ու Ամերիկան իրար պաս տալով հա կիսել ու կթել են աշխարհը». Արգիշտի Կիվիրյան
65Երեկ, 21:30
«Տիկի՛ն, մի՛ բզբզացեք․ դա հօգուտ Ձեզ չէ». Գառնիկ Դանիելյան
73Երեկ, 21:18