«Գլոբինգ»-ը, «Օնեքս»-ը և «Հայփոստ»-ի «Բեր-Բեր»-ը տուգանվել են անբարեխիղճ մրցակցության համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ:
Վարույթների քննության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ հիշյալ տնտեսավարողներն առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումներում տեղեկությունը ներկայացրել են այն ձևով, որն առաջացրել է թյուր տպավորության (ապակողմնորոշման) ստեղծման հնարավորություն, առաքումների իրական ժամկետի վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չեն տվել, ինչպես նաև իրականացրել են օրենքին հակասող գովազդներ:
Արդյունքում Հանձնաժողովի ս.թ. նոյեմբերի 8-ի թիվ 428-Ա և 429-Ա որոշումներով «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի նկատմամբ նշանակվել է ընդհանուր 61 741 125 ՀՀ դրամի, թիվ 431-Ա որոշմամբ «Օնէքս» ՍՊԸ-ի նկատմամբ՝ 18 311 294 ՀՀ դրամի և թիվ 430-Ա որոշմամբ ««Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի նկատմամբ՝ 2 880 192 ՀՀ դրամի չափով տուգանքներ:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
25507.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
51807.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
38106.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
56204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
49104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
48104.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
45504.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
42203.11.2026, 15:42