«Յուքոմ»-ի գրասենյակում ավազակային հարձակման գործով 39-ամյա տղամարդ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ «Յուքոմ» ՓԲ ընկերության մասնաճյուղում ավազակություն կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը եկել է Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող գրասենյակ և սկսել ձեռքերով հրել դուռը: Աշխատակցուհին ներսից ձեռքերով բացատրել է, որ աշխատանքային ժամն ավարտվել է և գրասենյակը փակ է, սակայն 39-ամյա տղամարդը, ոտքերով և ձեռքերով հարվածելով, կոտրել է մուտքի դռան ապակին, ապօրինի մուտք գործել հիշյալ գրասենյակ, այնուհետև սպառնալիքներ հնչեցնելով ՝ բջջային հեռախոսների համար նախատեսված ցուցատախտակի վրայից բացահայտ հափշտակել է երկու հատ բջջային հեռախոս և աշխատակցուհուն հրելով՝ ցանկացել է դուրս գալ: Սակայն գրասենյակում գտնվող հաճախորդի գործողությունների արդյունքում հիշյալ անձը չի կարողացել հափշտակել բջջային հեռախոսները և դրանք նետել է գրասենյակի սրահում:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցանքի գործիք հանդիսացող դանակը, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, վերցվել դեպքի վայրը տեսանկարահանած տեսախցիկների տեսագրությունները:
39-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված հանցավոր արարքը կատարելու ամիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով: Նախաքննությունը շարունակվում է:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
25507.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
51807.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
38106.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
56204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
49104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
48104.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
45504.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
42203.11.2026, 15:42