Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայի նախկին նախագահին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները

Արմեն Գրիգորյանը Շվեյցարիայի նախկին նախագահին ներկայացրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները
220
Չորեքշաբթի, 16 նոյեմբերի, 2022 թ., 14:06

Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախկին
նախագահ Միշելին Կալմի-Ռեհյի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի և Հարավային Կովկասում տեղի ունեցող
գործընթացների վերաբերյալ: Այս համատեքստում ԱԽ քարտուղարը տիկին Կալմի-Ռեյի խնդրանքով անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային և դրա հետևանքներին:

Քարտուղարը կարևորել է միջազգային գործընկերների հետ դինամիկ զարացող հարաբերությունները:

Կողմերը քննարկել են Ուկրաինայում շարունակվող պատերազմի ազդեցությունը Կովկասի անվտանգային
միջավայրի վրա: Ա. Գրիգորյանն անդրադարձել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների
ապաշրջափակման, հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցային
ընթացքին:

ՀՀ ԱԽ գրասենյակ