«Խնդրում եմ պատկան մարմիններին ականջալուր լինել այս հույժ կարևոր խնդրին». Հասմիկ Պապյան

Հայ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ահազանգ, հորդոր, խնդրանք
Իմ բարեկամությունը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ տասնամյակների վաղեմություն ունի։ Տարիներ շարունակ ես այս դահլիճում հանդես եմ եկել որպես մենակատար։ Հայաստան մշտապես վերադարձից հետո, հաճախ եմ լինում սիրելի դահլիճում՝ որպես ունկնդիր։
Երկու տարի շարունակ հարցազրույցներում, տարբեր առիթներով հայտնել եմ իմ խորը մտահոգությունը համերգների ընթացքում տարատեսակ լուսանկարիչների, տեսագրող և ձայնագրող օպերատորների, ինչպես նաև հսկիչների անթույլատրելի պահվածքի մասին, բայց ցավոք առ այսօր ոչինչ տեղից չի շարժվում։
Համերգի ընթացքում, անդադար ներս ու դուրս են անում տարբեր մարդիկ, (գաղտնիք չէ, որ դահլիճի դռները սարսափելի ճռռում են), հսկիչները տեղից տեղ են փոխադրում իրենց ցելոֆանե տոպրակները, պատասխանում հեռախոսազանգերին։ Հազիվ հարմարվում ես լուսանկարչի աղմկոտ «գոյությանը» քո կողքին, երբ կարճ չանցած նա ճարպկորեն հայտնվում է բեմի վրա՝ հպարտորեն շարունակելով չխկչխկացնել իր կամերայով, որի ձայնը լսելի է դառնում մինչև պարտեր։
Հավատացե՛ք, աշխարհի ո՛չ մի երկրում, ո՛չ մի գյուղաքաղաքի դահլիճում հնարավոր չէ նման վարք։ Ասեմ, որ շատ հայտնի համերգասրահներում որպես հսկիչ աշխատում են երաժշտությանը և արվեստին սիրահարված երիտասարդ ուսանողներ, որոնց համար աշխատանքից զատ, պատիվ է ներկա գտնվել բացառիկ համերգների։
Ինչպիսի «գերաստղ» էլ հանդես գա բեմում, արդյունքը մեկն է՝ ամեն անգամ ես ուժեղ գլխացավով վերադառնում եմ տուն, խորապես հիասթափված և ափսոսանքով այն մարդկանց ջանքերի և աշխատանքի հանդեպ, որոնց շնորհիվ դեռևս շարունակում են Հայաստան այցելել մեծանուն երաժիշտ-կատարողներ։
Եթե լրջորեն չվերաբերվենք այս խնդրին և չփորձեք լուծումներ գտնել վերադարձնելու հանդիսատեսի հանդեպ հարգալից վերաբերմունքը, ապա մենք կմնանք այն գավառական մակարդակին, ուր շատ երաժիշտ կատարողներ կայցելեն մեր երկիր Հայաստանի և հայ ունկնդրի մասին դեռևս ունեցած անցյալի հիշողությունների շնորհիվ։
Այն անձինք, ովքեր ավելորդ, կամ անտեղի կհամարեն իմ սրտացավ դիտարկումը, կդասվեն ֆիլհարմոնիայի դահլիճ այցելուների թվին, որոնց համար կարևոր է սոսկ ձևը, այլ ոչ թե բովանդակությունը։ Վերջին երկու տարիներին բնակվելով Հայաստանում՝ հավատացեք, որ Եվրոպայում իմ ունեցած հնարավորություններից ոչնչի պակաս չեմ զգում ու չեմ կարոտում, բացի հայտնի համերգասրահներ այցելելու վայելքից։
Թախանձագին խնդրում եմ պատկան մարմիններին և ֆիլհարմոնիայի ղեկավարությանը, ականջալուր լինել նախ և առաջ երկրի վարկանիշն ապահովող այս հույժ կարևոր խնդրին։
Պատրաստ եմ սիրով մասնակցել համատեղ լուծումներ գտնելու քննարկումներին և առաջարկներին, եթե դրանց անհրաժեշտությունը լինի»։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
21Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
139Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
18717.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
30916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
114215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57712.09.2026, 23:54