Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել

ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել
288
Հինգշաբթի, 17 նոյեմբերի, 2022 թ., 12:36

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել․ «ԴԻՄՈՒՄ ՀՀ ԳՈՐԾՈՂ ԿՈՒՍԱԿՑՈԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Վարուժան Ավետիսյանը դեռևս 2014 թվականից տառապում է խիստ վտանգավոր համախտանիշով (հեմոլիտիկ-ուռեմիկ համախտանիշ), որին բնորոշ է ալիքաձև ընթացք՝ ԿՅԱՆՔԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ պարբերաբար սրացումներով։

Սրացումներն ունենում են հստակ նախանշաններ՝ մկանային մանր ալիքաձև դողի տեսքով և զարգանում են շատ անսպասելի ու արագ՝ առաջացնելով երիկամային սուր անբավարարության պատկեր։

Միայն վերջին երկու տարվա ընթացքում պարոն Ավետիսյանն ունեցել է երկու նման սրացում, որոնց ժամանակ նրա կյանքը բարեբախտաբար հաջողվել է փրկել Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում կատարված անհրաժեշտ բուժման (ներառյալ դիալիզը) շնորհիվ։

Հայաստանի պայմաններում կատարված բոլոր հնարավոր տեսակի հետազոտությունները, ցավոք սրտի, հիվանդության հստակ հարուցիչն այդպես էլ հայտնաբերել չեն կարողացել, ինչի պատճառով Վարուժան Ավետիսյանի ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԲՈՒԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՆՀՆԱՐ:

Հաշվի առնելով այն, որ Վարուժան Ավետիսյանի մոտ հենց այս օրերին առկա են հիվանդության նույն նախանշաններրը և հետևաբար ցանկացած պահին կարող է զարգանալ կյանքին վտանգ սպառնացող հերթական սրացումը, անհրաժեշտ է նրան հնարավորինս շուտ տեղափոխել մասնագիտացված քաղաքացիական բժշկական կենտրոն։ ՆՐԱ ՆԵՐԿԱ ՎԻՃԱԿՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է ԲԱՆՏԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ և վերահաս սրացման կանխարգելման կամ բուժման նպատակով պահանջում է պատշաճ բժշկական հետազոտություն և հսկողություն:

Դիմում ենք ՀՀ գործող քաղաքական կուսակցություններին, հասարակական և իրավապաշտշան կազմակերպություններին, որպեսզի վերջիններս իրենց ձայնը բարձրացնեն և դիրքորոշումն արտահայտեն ՀՀ քաղաքացի Վարուժան Ավտիսյանի կյանքին սպառնացող վտանգը կանխարգելելու համար»: