Հիվանդանոցի բժշկուհուն և անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու գործով կա ձերբակալված

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 35-ամյա տղամարդու կողմից խուլիգանություն կատարելու և նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՔԿ-ից հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ընդունարանում Երևանի 35-ամյա բնակիչը անհիմն վիճաբանել է նույն հիվանդանոցի բժշկուհու հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է նրա դեմքին:
Բացի այդ, հաջորդ օրը՝ ժամը 00:35-ի սահմաններում 35-ամյա տղամարդը, նշված հիվանդանոցի դիմաց իր ընկերների հետ վիճաբանել է նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցի հետ, որի ընթացքում մի քանի անգամ ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն:
Երևանի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
25207.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
51307.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
37806.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
55904.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
48904.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
47904.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
45304.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
42003.11.2026, 15:42