Կայացավ «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը»

«Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացման» մշակութային հիմնադրամի և «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի» նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ «Երեւանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնը» այս տարի անց է կացվում Կոտայքի մարզի երեք քաղաքներում՝ Հրազդանում, Ծաղկաձորում և Աբովյանում։
Պաշտոնական բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին՝ «ՀՀ 2022 թվականի Երիտասարդական մայրաքաղաք» հռչակված Հրազդանում։ Բացման արարողությանը ներկա են եղել ֆիլմերի հեղինակներ արտասահմանյան և հայկական կինոյից, հյուրեր, ժյուրիի անդամներ, դերասանուհի, հաղորդավար Սաթենիկ Ղազարյանը, կինոօպերատոր, մոնտաժի ռեժիսոր Նիկիտա Կորնևը, կինոքննադատ, ռեժիսոր Րաֆֆի Մովսիսյանը: Բացմանը ցուցադրվել է վեց ֆիլմ տարբեր երկրներից։
Այս տարի ստացած հինգ հարյուր քսանչորս հայտերն աշխարհի վաթսունութ երկրից են։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է երեսուներեք ֆիլմ՝ տասը երկրից, որից տասնութը հանդիսատեսին է ներկայացվել ազգային ծրագրում, իսկ մնացած տասնհինգը՝ միջազգային ծրագրում: Կինոփառատոնի փակումը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 21-ին, Աբովյանում։

Կուրմուխի տաճարից մինչև Գանձակի դռներ․ պատմական ժառանգության շուրջ նոր բանավեճ Ադրբեջանի և Վրաստանի միջև
4719:30
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
51129.09.2026, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
62028.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
256824.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
86423.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
88223.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
345420.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
243619.09.2026, 16:12