Տոկաևը հույս ունի, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը կկարգավորեն հայ-ադրբեջանական հակամարտությունը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երևանյան գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը կկարգավորեն հայ-ադրբեջանական հակամարտությունը։
Երկրի ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տոկաևը, ելույթ ունենալով գագաթնաժողովում, աջակցել է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված քայլերին։
«Մենք բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ: Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը թույլ կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով և կողմերին կհանգեցնի խաղաղության պայմանագրի համաձայնագրի ստորագրմանը»,- ասված է Տոկաևի մամուլի հաղորդագրության մեջ։
ՀԱՊԿ-ն ընդգրկում է 6 պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

«Մեր գործն է բոլորին ազատագրելն ու անկախացնելը». Հովհաննես Իշխանյան
29Երեկ, 23:48
Ալեքսանդր Լապշինը 5 տարի հետո խոստովանեց ճշմարտությունը». Նաիրի Հոխիկյան
66Երեկ, 23:24
Սինգապուրցիներն այժմ վարձատրվում են օրական 15 րոպե ընթերցանության համար
117Երեկ, 23:18
«Ուկրաինայում պատերազմն ամենաբարդ հակամարտությունն է, բայց լուծումը ժամանակի հարց է». Վենս
125Երեկ, 22:54
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Գրենլանդիայի համաձայնագրի ստորագրմանը
105Երեկ, 22:31
«Պահել Տիգրանաշենը հայկական». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
65Երեկ, 22:12
«Քննարկել ենք Ադրբեջանին, Հայաստանին և Թուրքիային վերաբերող հարցեր». Ջևդեթ Յըլմազ
53Երեկ, 21:48
«Մենք այլևս հայրենիքի մասին երազելու կարիք չունենք». Նիկոլ Փաշինյանի ելույթը (տեսանյութ)
52Երեկ, 21:36