Մոլդովայի մի մասը, այդ թվում՝ Մերձդնեստրը, հոսանքազրկվել է ռուսական հարձակումից հետո

Մոլդովայում, այդ թվում՝ ինքնահռչակ Մերձդնեստրում, Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա ռուսական հրթիռային հարձակումից հետո էլեկտրաէներգիայի անջատում է տեղի ունեցել։ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարարությունը հրետակոծության պատճառով կանչել է ՌԴ դեսպան Օլեգ Վասնեցովին։
Մոլդովայի փոխվարչապետ Անդրեյ Սպինուն ասել է, որ իշխանություններն աշխատում են երկրի տարածքի 50%-ի էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Ռուսաստանը երկիրը թողել է մթության մեջ։ Նրա խոսքով, էլեկտրամատակարարումը կարող է վերականգնվել, և պետական բոլոր կառույցներն արդեն աշխատում են այդ ուղղությամբ։ «Մենք չենք կարող վստահել մի ռեժիմի, որը մեզ թողնում է մթության և ցրտի մեջ», - ասել է նա։ «Անկախ նրանից, թե որքան դժվար է հիմա, մեր միակ ճանապարհը՝ Մոլդովայի ապագա ուղին, պետք է մնա դեպի ազատ աշխարհ»։
Մոլդովայի իշխանությունները նախկինում խնայողության ռեժիմ էին մտցրել էլեկտրաէներգիայի սղության պատճառով։ Մայա Սանդուն ասել է, որ Մոլդովան ապրում է իր պատմության մեջ ամենավատ էներգետիկ ճգնաժամը։ «Մեզնից բոլորից է կախված, թե ինչպես կդիմանանք գալիք ձմեռը»,- ասել է նա։
Էլեկտրաէներգիայի պակասն սկսվել է հոկտեմբերի 24-ից։ Սփինուն այն ժամանակ ասել էր, որ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագրերը, որոնք կնքվել են էլեկտրաէներգիայի ազգային մատակարարի՝ Էներգոկոմի կողմից, չեն կարողանա ծածկել ամբողջ սպառումը ժամը 7:00-ից մինչև 23:00-ն:

««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
5000:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
46Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
69Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
104Երեկ, 22:48
«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան
62Երեկ, 22:36
«Ադրբեջանի հետ խաղաղության փուչիկի պայթյունի ձայնը ուժգին է լինելու». Ոսկան Սարգսյան
60Երեկ, 22:24
««Ուժեղ Հայաստան»-ը հոգեբանական դիսկոմֆորտ և նյարդայնություն է պատճառում կառավարող մեծամասնությանը». Հակոբ Բադալյան
56Երեկ, 21:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին
59Երեկ, 21:30