«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի»․ Արման Թաթոյանը՝ Լոս Անջելեսում

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը 2022 թվականի նոյեմբերի 11-13-ը Լոս Անջելեսում ելույթ է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Արցախի ժառանգության հանձնախմբի կազմակերպած միջազգային գիտաժողովին նվիրված Արցախի/Լեռնային Ղարաբաղի մարդկային և մշակութային անվտանգության հեռանկարներին։
Արման Թաթոյանը ներկայացրել է Արցախի բնիկ ժողովրդի՝ հայ ժողովրդի անբաժանելի մասի ինքնորոշման իրավունքի հիմքերը: Ապացույցներով հիմնավորվել են հայատյացության ու թշանամանքի հովանավորության ադրբեջանական քաղաքականության շարունակականությունը։
Ա.Թաթոյանը շեշտել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից պետական մակարդակով հովանավորվող տարիների հայատյացութան հետևանքերը տեսանելի են եղել 2016թ. ապրիլյան, 2020թ. 44-օրյա, 2022թ. սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական սանձազերծած պատերազմների ժամանակ․ խաղաղ բնակիչների ու զինծառայողների խոշտանգումներ, գլխատումներ, զինծառայողների մարմինների անարգանք, մասնատումներ ու անմարդկային վերաբերմունք գերիների նկատմամբ։
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն այլընտրանք չունի։ Սա է միակ եղանակը երաշխավորելու համար արցախահայության իրավունքներն ու անվտանգությունը:
Հատուկ ուղերձով է հանդես եկել ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տ.Հովնան արթեպիսկոպոս Տերտերյանը:
Գիտաժողովին մասնակցել են փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
25007.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
50807.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
37606.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
55704.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
48804.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
47804.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
45204.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
41903.11.2026, 15:42