Լիճք գյուղի մոտ բախվել են BMW-ն ու Volkswagen Golf-ը. կան զոհեր և վիրավորներ
![]() 253 Շաբաթ, 26 նոյեմբերի, 2022 թ., 09:30 Նոյեմբերի 26-ին, ժամը 01:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքունիքի մարզի Լիճք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, բախվել են «BMW» (վարորդ՝ Վ. Դ., ծնված 2003թ.) և «Volkswagen Golf» (վարորդ՝ Հ. Մ., ծնված 1991թ.) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և ուղևոր Ս. Ա-ն (ծնված 1997թ.) տեղի ուժերով դուրս են բերվել «BMW» մակնիշի ավտոմեքենայից․ տուժածները հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գ. Վ-ի (ծնված 1989թ.), իսկ «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայից՝ վարորդի, ուղևոր Ս. Ժ-ի (ծնված 1993թ.) և անձը չպարզված քաղաքացու դիերը։ ![]() ![]() |

«Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անձինք անչափահասներ են
188Երեկ, 16:00
Երկրաշարժ՝ Հայաստանում
196Երեկ, 15:12
«Սպահանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով 26 մարդ է զոհվել»․ #Mehr
43627.03.2026, 15:05
Իսրայելը հարվածել է Իրանի հրթիռների և ծովային ականների արտադրության օբյեկտին
64827.03.2026, 12:26
«Իրանը հարվածել է Հայֆայի վառելիքի և ռազմածովային օբյեկտներին»․ #PressTV (տեսանյութ)
42427.03.2026, 10:34
«Իսրայելը լայնածավալ հարվածներ է հասցրել Թեհրանի կենտրոնին»․ ՑԱՀԱԼ (լուսանկար)
59827.03.2026, 09:55
«ՆԳՆ-ն թաքցրել է ՀԷՑ-ի մասնաճյուղի տնօրենի աշխատասենյակում կատարված դանակահարությունը». Սյուզի Բադոյան
35426.03.2026, 23:30
Վարդենիսում 3 պահեստազորայինի դանակահարության գործով կա ձերբակալված
30126.03.2026, 21:48


