Ինչ գործով է հարցաքննության հրավիրվել Աննա Մկրտչյանը․ ՔԿ-ն պարզաբանում է
![]() 472 Կիրակի, 27 նոյեմբերի, 2022 թ., 14:00 Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ելնելով կուսակցական շահերից, ակնհակտորեն փորձելով անլրջացնել կոնկրետ քրեական վարույթը և դրա շրջանակներում իրականացվող քննչական գործողությունները և խեղաթյուրելով փաստերը, ապատեղեկատվություն է տարածել պատգամավոր Աննա Մկրտչյանին հարցաքննության հրավիրելու վերաբերյալ։ Փորձ է արվել ստեղծել տպավորություն, թե հարցաքննության հրավիրման պատճառը և ընդհանուր առմամբ քրեական վարույթի էությունը «պատգամավորի ծննդյան վկայականում ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ գրելն է, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվան»: Նման պարզունակ «բացահայտումը», սակայն, իրականության հետ որևէ աղերս չունի։ Ակնհայտ խեղաթյուրումները հատուկ հայտարարության առարկա դարձնող քաղաքական ուժին հորդորում ենք ձեռնպահ մնալ նման եղանակով ՀՀ քննչական կոմիտեի, պետական մարմինների նկատմամբ հանրային վստահությունը թուլացնելու անհաջող և անլուրջ փորձերից։ Միաժամանակ քաղաքական շահագրգռություններով հրապարակվող նման տեքստերն ազատորեն տիրաժավորող անհատներից ու օգտատերերից ակնկալում ենք չտրվել նման հնարքներին և տարատեսակ մեկնաբանություններ անելուց առաջ առնվազն ծանոթանալ նաև պաշտոնական տեղեկատվությանը։ ՀՀ քննչական կոմիտե |

Գարեգին Երկրորդի պատգամը՝ Սուրբ Հարության տոնի առթիվ
36205.04.2026, 12:36
Ապամոնտաժվել են Սեյրան Օհանյանին պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը (տեսանյութ)
60203.04.2026, 15:54
Մանրամասներ՝ պայմանագրային զինծառայողի մահվան դեպքից
44603.04.2026, 12:00
Վաղարշապատի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու դեպքերի առթիվ քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ (տեսանյութ)
42503.04.2026, 10:42
ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ
45502.04.2026, 17:30
««Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է». ՍԱՏՄ
40801.04.2026, 15:30
ՀՀ ԱԳՆ խոսնակն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը
47801.04.2026, 11:06
Նիկոլ Փաշինյանն ապրիլի 1-ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
54431.03.2026, 14:24
