Չինաստանում բողոքի հակակորոնավիրուսային ցույցերը վերաճել են հակակառավարական ցույցերի
![]() 792 Կիրակի, 27 նոյեմբերի, 2022 թ., 17:42 Չինաստանում ակտիվացել են բողոքի ցույցերը. ընդդեմ կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական միջոցառումների մեկնարկած ցույցերն արդեն վերաճել են քաղաքական հակակառավարական կցույցերի: BBC-ն հայտնում է, որ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Շանհայի փողոցներ։ Չինաստանի ամենամեծ քաղաքում և երկրի արևելքում գտնվող համաշխարհային ֆինանսական կենտրոնում տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մարդիկ բացահայտ բղավում էին «Սի Ցզինպին, հեռացիր» «Կոմունիստական կուսակցություն, հեռացիր» կարգախոսները։ Նման կարգախոսներն անսովոր են Չինաստանի համար, նշում է բրիտանական հրատարակությունը։ Բողոքի ցույցեր են նաև Պեկինի և Նանջինգի համալսարաններում։ Մայրաքաղաքի Ցինխուա համալսարանում նման ցույցերից մեկին մասնակցել են հարյուրավոր մարդիկ։ Ցուցարարները կրում էին դատարկ թղթեր՝ չինական գրաքննության դեմ դիմադրության նոր խորհրդանիշ, և վանկարկում էին ազատության և ժողովրդավարության աջակցության կարգախոսներ: BBC-ն նշում է, որ միլիոնավոր մարդիկ հոգնել են տեղաշարժի երեք տարվա սահմանափակումներից և ամենօրյա կորոնավիրուսային ստուգումներից։ Զայրույթը պատել է Չինաստանի բոլոր շրջանները՝ միավորելով հասարակության բոլոր շերտերին, ներառյալ երիտասարդ համալսարանականներին, գործարանների աշխատողներին և հասարակ քաղաքացիներին: Ոմանք բողոքի ակցիա են անցկացրել չինական դրոշներով և երգել ազգային օրհներգը, որի խոսքերը հեղափոխական իդեալներ են քարոզում և ժողովրդին «ոտքի կանգնելու» կոչ են անում։ 31 նահանգների իշխանությունները, որոնց տարածքում կան մի քանի հսկայական մետրոպոլիաներ, հայտնում են Չինաստանում կորոնավիրուսի բռնկման մասին։ Դրանց թվում են մայրաքաղաք Պեկինը (ավելի քան 22 մլն բնակիչ), Գուանչժոուն՝ խոշոր առևտրային քաղաքը երկրի հարավում (18,5 մլն)։ |

Իրանը ցուցադրել է ՀՕՊ ստորգետնյա բազաներից մեկը (տեսանյութ)
8614:15
«Եթե դուք նման իրավիճակում հայտնվեիք, կընդունեի՞ք ներողությունը»․ հարց՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)
9114:06
«Ցրվում է հնարված թեզը, թե իբր հայ ժողովուրդն անթասիբ է»․ Ռուբեն Մելիքյան
12713:36
«Նիկոլ Փաշինյանի կեցվածքը բնութագրեց ամբողջ քպ-ի բարոյական կերպարը»․ Աննա Ավետիսյան
14313:00
«ԱՄՆ զինված ուժերը թաքցնում են զոհվածների և վիրավորների իրական թիվը»․ Զոլֆաղարի
22512:09
«ՀՀ-ն հումանիտար օգնություն է ուղարկել Իրան». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
15112:00
«Երգերի տեքստերը գոնե բաժանեք՝ սովորեն»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
18311:48
«Արցախցիների հիմնական խնդիրները նույնն են՝ բնակարան և աշխատանք»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)
11311:24
