Սարդարապատ-Նոր Արմավիր ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կան զոհեր
243 Երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ., 09:30 Նոյեմբերի 27-ին, ժամը 23։21-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արմավիր գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սարդարապատ - Նոր Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan March» (վարորդ՝ Ռ․ Ե․, ծնված 1991թ․) և «Mitsubishi Pajero iO» (վարորդ՝ Ս․ Զ․, ծնված 1984թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Nissan March» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Կ․ Ա․-ն (ծնված 1991թ.) տեղում մահացել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդներն ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով. Արմավիրի ԲԿ հոսպիտալացման ճանապարհին Ռ. Ե-ն մահացել է։ Ս. Զ-ին բժիշկները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և տեղափոխել Երևան (ԲԿ-ն պարզել չի հաջողվել): Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan March» ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Կ. Ա-ի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային: |
Օգնության հասած ավտոմեքենան այրվել է (տեսանյութ)
165Երեկ, 22:18Ղրիմում ռուսական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ)
275Երեկ, 21:30Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը
144Երեկ, 10:48Արագածոտնում թոռը պապին կախված է գտել
20627.03.2024, 21:30Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը
28927.03.2024, 16:06Զոհ և վիրավորներ՝ Սիսիան-Սառնակունք ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով (լուսանկար)
24327.03.2024, 12:18Կոտայքում երեխան ընկել է եռացող ջրով տարայի մեջ
22327.03.2024, 11:00Բալթիմորում կամրջի փլուզման հետևանքով 6 մարդ է զոհվել
56327.03.2024, 10:36