«Էդմոնի գրածի զավեշտն ուրիշ տեղ է». Արմեն Աշոտյան
![]() 278 Երկուշաբթի, 28 նոյեմբերի, 2022 թ., 14:42 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի անձնական օգտագործման դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանն այսօր «Թվիթերում» հիմնավորել է, թե ինչու «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը պիտի շարունակել օգտագործել։ Իհարկե, միանշանակ է, որ ո՛չ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է լուծված, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղը վերացել է որպես քաղաքական միավոր, այդ թվում՝ միջազգային քաղաքականության մեջ։ Էդմոնի գրածի զավեշտն ուրիշ տեղ է։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Էդմոնի շեֆ Նիկոլն ունեցել է 3 հանդիպում Ալիևի ճետ ռուսական միջնորդությամբ և 5 հանդիպում՝ եվրոպական։ Ահա այդ հանդիպումներում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի օգտագործման վիճակագրությունը։ 11.01.2021- Մոսկվա- ԼՂ հիշատակում չկա։ 26․11․2021- Սոչի- ԼՂ հիշատակում կա։ 14 December 2021- Բրյուսել- ԼՂ հիշատակում չկա։ 6 April 2022- Բրյուսել - ԼՂ հիշատակում չկա։ 23 May 2022- Բրյուսել- Հիշատակվում է ՂԱՐԱԲԱՂԻ ԷԹՆԻԿ ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆ։ 31 August 2022- Բրյուսել- ԼՂ հիշատակում չկա։ 06.10.2022- Պրահա - ԼՂ հիշատակում չկա։ 31.10.2022- Սոչի- ԼՂ հիշատակում չկա։ Այսինքն՝ հաշվետու ժամանակահատվածում Նիկոլով կայացած 8 հանդիպումների եզրափակիչ հաղորդագրություններում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթն օգտագործվել է ընդամենը մեկ (!) անգամ։ Փաստորեն, ՌԴ ՊՆ-ն ավելի հետևողական է այդ հարցում, քան իր համաձայնությունը տվող Նիկոլը։ Հ. Գ. Էդմոնին ասեք՝ թող այս մասին էլ մի հատ թվիթ անի»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
