Ապաարգելադրումը կկատարվի մեկ օրվա ընթացքում

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է. «Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի, «Էվոկաբանկի», «Արմսվիսբանկի» և «Մելլաթ բանկի» միջոցով կատարելով անհրաժեշտ վճարումը՝ քաղաքացիների գումարների ապաարգելադրումը կիրականացվի մինչև մեկ օրում։
Գործընթացի պարզեցումը հնարավոր է դարձել թվային լուծումների ներդրման շնորհիվ:
Արդարադատության նախարարության, Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի միջև համագործակցության արդյունքում մեկնարկած ծրագիրը թույլ կտա խնայել ժամանակ, մարդկային ռեսուրսներ և ավտոմատացնել ՀԿԱԾ ապաարգելադրման ողջ շղթան։
Այսպիսով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բանկին բռնագանձման պահանջ ուղարկելիս վերջինիս կողմից պատասխանն այսուհետ ստացվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ուստի բռնագանձման ենթակա գումարի ամբողջական առկայության և բռնագանձումն իրականացնելու հնարավորության դեպքում ՀԿԱԾ-ի կողմից կիրառված բոլոր տեսակի արգելանքների ապաարգելադրումը տեղի կունենա բռնագանձման գումարի չափով՝ մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Նոր համակարգը թույլ կտա ունենալ ավելի արագ և պարզեցված գործընթաց՝ խուսափելով երկարատև վարչարարությունից։
Քաղաքացիների հաշիվներն արագ կապաարգելադրվեն՝ բացառելով մարդկային գործոնի արդյունքում սխալվելու հավանականությունը, և ՀԿԱԾ-բանկ հարաբերությունները կկարգավորվեն առավել արագ և անսխալ։
Հարկ է նշել, որ ՀԿԱԾ-ը նմանատիպ պիլոտային ծրագիր արդեն իսկ իրականացրել էր «ԱյԴի Բանկ»-ի, «Կոնվերս Բանկ»-ի և «Ամերիաբանկ»-ի հետ: Գործընթացը լինելու է շարունակական՝ մինչև այն ընդգրկի Հայաստանի բոլոր բանկերը»:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
24107.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
49007.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
36706.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
54904.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
48404.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
47404.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
44804.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
41503.11.2026, 15:42