Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին ԵՊՀ–ի ոսկե մեդալ է շնորհվել

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին շնորհել է ԵՊՀ-ի ոսկե մեդալ: Տեղեկությունը հայտնում է ԵՊՀ մամուլի ծառայությունը։
Հովհաննիսյանը հանդիպումը պատմական է համարել՝ նշելով, որ Տիգրան Մանսուրյանը ոչ միայն անվանի երաժիշտ է, այլև կրթությանն ու գիտությանը կապված անհատ, որի դասախոսությունները շատ խորն են և արժանի գնահատանքի:
«Եթե մենք ամեն օր չգիտակցենք, որ մենք մեր մեծերով ենք ազգ դառնում, մեր ինքնությունը պահպանում, մենք ապագա չունենք: Յուրաքանչյուր ազգ հզոր է իր մեծերով, հզոր է այն անուններով, որոնք հնչում են անընդհատ՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Տիգրան Մանսուրյան, և սա պետք է գնահատել»,– ասել է ԵՊՀ ռեկտորը։
Մանսուրյանն իր հերթին դիմելով ուսանողներին՝ նշել է, որ Հայաստանը դեռ սովետական իշխանության տարիներին համարվել է գիտության հանրապետություն, և կարևոր է, որ այդպիսին էլ մնացել է: Կոպոզիտորը պատասխանել է համալսարանականների հարցերին, խոսել իր կարիերայի դժվարությունների ու ֆավորիտ ստեղծագործությունների մասին:
Նշենք, որ հանդիպման ավարտին ԵՊՀ երգչախումբը կատարել է «Ես իմ անուշ Հայաստանի» ստեղծագործությունը, որի երաժշտության հեղինակը Մանսուրյանն է:

«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
54824.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
32223.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
32723.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
169620.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
138219.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
71018.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
147018.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
66217.09.2026, 21:36