ԵՄ-ն սպառնում է արգելափակել Twitter-ը

Եվրոմիությունը սպառնացել է Twitter-ն արգելափակել իր տարածքում, եթե սոցցանցի սեփականատեր Իլոն Մասքը չհետևի բովանդակության մոդերատորության ԵՄ կանոններին, հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Եվրոհանձնակատար Թիերի Բրեթոնն, ով պատասխանատու է ԵՄ թվային օրենքների կիրառման համար, սպառնալիք է հնչեցրել չորեքշաբթի օրը Մասքի հետ տեսազանգի ժամանակ, գրում է թերթը՝ վկայակոչելով խոսակցությանը ծանոթ մարդկանց։
Նշվում է, որ Բրեթոնը Մասքին ասել է, որ հետևի կանոնների ցանկին, որը ներառում է հստակ չափանիշների ստեղծում, որոնցով տվյալ օգտատերը կարող է արգելափակվել, ոչ թե «կամայականորեն» վերականգնել արգելափակված օգտատերերին, «ագրեսիվ» հետևել ապատեղեկատվությանը և համաձայնել «հարթակի լայնածավալ անկախ աուդիտին» մինչև հաջորդ ամառ: Նշվում է, որ եթե Twitter-ը խախտի օրենքը, ապա սոցցանցը կկանգնի ԵՄ-ում արգելքի կամ համաշխարհային շրջանառության մինչև 6%-ի տուգանքի առաջ: Միաժամանակ Financial Times-ի զրուցակիցները պնդում են, որ Մասքը բազմիցս օրենքը անվանել է «շատ ողջամիտ» և ասել, որ այն պետք է կիրառվի «ամբողջ աշխարհում»։
Բացի այդ, ըստ թերթի, Բրեթոնը Մասքին կոչ է արել կիրառել գովազդի վերաբերյալ խիստ կանոններ, որոնք ներառում են երեխաներին «թիրախավորելու» արգելքը և բոլոր օգտատերերին «թիրախավորելու» արգելքը՝ հիմնված «զգայուն տեղեկատվության» վրա, ինչպիսիք են կրոնական և քաղաքական համոզմունքները:
Ավելի վաղ Մասքը հայտարարել էր, որ կվերականգնի արգելափակված հաշիվները սոցցանցում այն բանից հետո, երբ իր հարցման մասնակիցների մեծամասնությունը կողմ է արտահայտվել էջերի «համաներմանը»։ Մինչ այս հարցումների հիման վրա բացվել էր նաև ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի էջը։

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
7502:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
9200:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
10600:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
100Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
234Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
96Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
157Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
90Երեկ, 22:36