«ԿԳՄՍ նախարարի արձագանքը լրիվ խոսում է էս իշխանության բնույթի մասին». Արտակ Հարությունյան

Ակտիվիստ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿԳՄՍ նախարարի արձագանքը, որ բոլոր ծակեր ու ճեղքերը կլցվեն, ի՞նչ է եղել որ, լրիվ խոսում է էս իշխանության բնույթի մասին։
Չէ, հասկացեք, ես ինքս չգիտեմ թե հուշարձանին տված վնասն ինչքան է։ Ենթադրում եմ, որ շատ։ Բայց էս արձագանքը ցույց է տալիս տոտալ անհաղորդությունն ու Նիկոլի ձևակերպածը՝ «պետք է սխալներ անենք, որ հետո շտկենք»։ Մոտավորապես սենց մի ձևակերպում էր մեր լրջագույն խնդրի մասին։
Թե ինչքանով են շտկել՝ տեսնում ենք։ Արցախի հարցն արդեն իրենց խնդիրը չի, Հայաստանի ճանաչված սահմաններում ադրբեջանական զորքեր են, բանակը ջախջախված է, իրենց իսկ խոստովանությամբ զենք չեն կարողանում հայթայթել, զոհված զինվորները չեն վերակենդանանալու, շատերը դեռ նույնականացված չեն, ունենք գերիներ ու անհետ կորածներ, արտաքին քաղաքական կշիռը ընկած է և այլն, և այլն, և այլն։
Պիտի փորձեն։
Հիմա մշակութային արժեքի վրա են փորձում։ Տեսնեն կստացվի վնասը ծածկել։
Ու բոլոր ոլորտներն են սենց։ Բացառություն չկա։ Հա, մի քանիսում կարող ա և ստացվի՝ ոչ թե ճիշտ կառավարման արդյունքում, այլ որովհետև բախտները բերեց։ Ոնց բախտները բերեց գալ իշխանության ու հղփանալ, ցուցադրել սեփական անկարողությունն ու անգրագիտությունը։
Իշխանություն, որն ամեն ինչ անում է փորձելով, ոչ թե հաշվելով»։

Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
265Երեկ, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
47519.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
34018.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
64718.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
42217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
46616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
173515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
71413.09.2026, 16:48