Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են իրականացնում
![]() 791 Երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ., 11:24 Ռազմական ոլորտում Ադրբեջանի և Թուրքիայի միջև կնքված համագործակցության համաձայնագրի համաձայն՝ անցկացվում են ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ, երկուշաբթի հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ սցենարի, ադրբեջանական բանակի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական զորքերի, հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ իրականացնում են մարտական պատրաստության տարբեր առաջադրանքներ։ «Զորավարժությունների ընթացքում, հաշվի առնելով ժամանակակից մարտերի անցկացման մեթոդները, տարբեր առաջադրանքներ են կատարվում մարտական գործողություններում հրետանու, ավիացիայի և այլ տեսակի զորքերի կիրառման, համախմբվածության կազմակերպման, անցումներ կատարելու համար գետերի վրայով լողացող կամուրջների կառուցման, ինչպես նաև թշնամու խորքերում դեսանտային զորքերի իջեցման: Համատեղ զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է զորքերի փոխգործակցության մարտական համախմբվածության ապահովմանը, հրամանատարության և հսկողության կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը»,- ասվում է զեկույցում։ |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
