Ռուսաստանում արգելվում են ցույցերը դպրոցների, հիվանդանոցների և երկաթուղային կայարանների մոտ
![]() 693 Երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ., 19:24 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է դաշնային օրենք, որը զգալիորեն ընդլայնում է այն վայրերի ցանկը, որտեղ արգելվում են հանդիպումները, հանրահավաքները, երթերն ու ցույցերը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։ Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ փոփոխություններից հետո հնարավոր չի լինի հանրահավաքներ անցկացնել պետական իշխանությունների շենքերում և նրանց հարակից տարածքներում, օդանավակայաններում, երկաթուղային և ավտոմոբիլային կայարաններում, նավահանգիստներում, շենքերում և բուհերի տարածքում, դպրոցներում և հիվանդանոցներում, հողատարածքներում, որտեղ կան եկեղեցիներ և այլ շինություններ։ Բացի այդ, արգելքը կտարածվի կենսապահովման օբյեկտներին հարող տարածքների վրա, ներառյալ այն տարածքները, որոնք ապահովում են էլեկտրական, ջերմային, ջրային և գազային ցանցերի շահագործումը։ Ներկայում Ռուսաստանում արգելված է հանրահավաքներ անցկացնել միայն նախագահական նստավայրերի, դատարանների, արտակարգ իրավիճակների օպերատիվ ծառայությունների և Դաշնային քրեակատարողական ծառայության հիմնարկների մոտ։ Նոր օրենքը նաև նախատեսում է, որ անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուր մարզ կարող է լրացուցիչ արգելքներ դնել հավաքների, հանրահավաքների և ցույցերի վայրերի վրա, եթե նման միջոցը «պայմանավորված է ՌԴ պատմական, մշակութային և այլ օբյեկտների առանձնահատկություններով»։ |

«Անհնար է հանդիպել լուրջ տղամարդու, ով կրում է կոստյում և ապարանջան»․ Սուրեն Ներսիսյան
6713:06
«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
8612:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
7712:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
7512:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
9012:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7511:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
13210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12610:12
