Հայկական կողմին փոխանցված 13 զինծառայողների մարմինները նույնականացվել են

ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը գրում է. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ավարտվել է նոյեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը։ Եվ մեր հերոս նահատակների աճյունները, բոլորը փոխանցվել են հարազատներին։
Ռազմական այդ ագրեսիայի փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։ Դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ընթացքի մեջ է։
Այս պահին արդեն կարող ենք հստակ նշել, որ անհայտ է մնում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈՒ 3 զինծառայողների գտնվելու վայրը։
Հավերժ հիշատակ մեր քաջորդիներին»։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
23707.11.2026, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
48007.11.2026, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
36306.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
54504.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
48204.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
47204.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
44604.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
41303.11.2026, 15:42