Անհայտ է մնում սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈՒ 3 զինծառայողների գտնվելու վայրը
![]() 307 Հինգշաբթի, 08 դեկտեմբերի, 2022 թ., 21:54 Ավարտվել է նոյեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը: «Մեր հերոս նահատակների աճյունները, բոլորը փոխանցվել են հարազատներին։ Ռազմական այդ ագրեսիայի փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։ Դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ընթացքի մեջ է։ Այս պահին արդեն կարող ենք հստակ նշել, որ անհայտ է մնում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈՒ 3 զինծառայողների գտնվելու վայրը։ Հավերժ հիշատակ մեր քաջորդիներին»,- գրել է Աբրահամյանը: |

7․5 մագնիտուդով երկրաշարժ Ճապոնիայում․ 171 հազար մարդու տարհանում է հայտարարվել (տեսանյութ)
269Երեկ, 17:12
Ծեծկռտուք՝ 11-րդ դասարանի աշակերտների միջև
175Երեկ, 12:42
«Այս ստոր արարքի պատասխանատուների նկատմամբ կձեռնարկվեն խիստ միջոցներ»․ Իսրայելի ԱԳՆ (տեսանյութ)
182Երեկ, 11:39
«Թեհրանը հարվածել է ամերիկյան ռազմանավերին՝ ի պատասխան իրանական նավի կալանման»․ #Tasnim
467Երեկ, 09:12
CENTCOM-ը հաստատել է իրանական նավի կալանումը (տեսանյութ)
407Երեկ, 09:08
Մալայզիայում խոշոր հրդեհը 1000 տուն է ոչնչացրել (տեսանյութ)
51819.04.2026, 23:48
ԱՄՆ-ում հրազենային հարձակման հետևանքով 8 երեխա է զոհվել
49419.04.2026, 22:54
Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում
37319.04.2026, 14:42
