Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են

Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
320
Շաբաթ, 10 դեկտեմբերի, 2022 թ., 17:18

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Այս մասին տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 10-ին՝ մինչ 19։00-ն, Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ճանապարհահատվածը փակ է լինելու։

Վարդենյաց լեռնանցքում, Բերդ քաղաքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։