Արայիկ Հարությունյանը Մարսելի հայ համայնքին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը

Աշխատանքային այցով Ֆրանսիայիում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 9-ին հանդիպել է Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպումը, որը կազմակերպել էր Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի (CCAF) Մարսելի տեղական կառույցը, տեղի է ունեցել Մարսելի Սրբոց Թարգմանչաց առաքելական մայր եկեղեցու վարչական կենտրոնում:
Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել Մարսելի հայ համայնքին մշտապես Արցախի կողքին լինելու համար՝ նշելով, որ ֆրանսահայերն առանցքային դերակատարություն ունեն ֆրանսիական իշխանությունների հետ կապերի զարգացման հարցում:
Նախագահ Հարությունյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, սոցիալ-տնտեսական կարիքները, ինչպես նաև այն ծրագրերը, որոնք ուղղված են պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց, ենթակառուցվածքային ռազմավարական խնդիրների լուծմանը, բնակչության բնականոն կենսագործունեության համար բավարար պայմանների ստեղծմանը:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
234Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
475Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
36006.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
54204.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
48104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
47104.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
44504.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
41203.11.2026, 15:42