Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Զելենսկին հայտարարել է, թե Պուտինը վախենում է մահից

Զելենսկին հայտարարել է, թե Պուտինը վախենում է մահից
920
Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 22:00

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վախենում է մահից, հետևաբար միջուկային զենք չի օգտագործի Ուկրաինայում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Netflix շոուի հատուկ թողարկման ժամանակ։

«Ես տեսա նրան, և տեսա նրա ապրելու ցանկությունը, նա շատ է սիրում այս կյանքը: Նա նույնիսկ նստում է երկար սեղանի շուրջ՝ վախենալով հիվանդանալ քովիդով կամ այլ բանով։ Սա հուշում է, որ նա վախենում է մահից և սիրում է կյանքը։ Ես վստահ չեմ, որ նա պատրաստ է միջուկային զենք կիրառել։ Որովհետև հասկանում է, որ եթե դիմի, ապա հաջորդ քայլերը կարող են լինել ցանկացած պետությունից դեպի իրեն։ Անձամբ իրեն»,- ասել է նա։

Զելենսկին հավելել է, որ Պուտինը գողացել է մանկությունը ուկրաինացի երեխաներից։