«Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է». Նեդ Փրայս

Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումն անընդունելի է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետական դեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման արգելափակմանը:
«Ես ուզում եմ հատկապես հստակ ասել, որ ցանկացած աշխատանքի խափանում (իսկ մենք տեսել ենք էներգետիկ ենթակառուցվածքի աշխատանքի խափանումների մասին հաղորդումներ), կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի՝ հատկապես ձմեռային ամիսներին: Եթե դա միտումնավոր է, ապա անընդունելի է Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության թիրախավորումը», - ասել է Փրայսը:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նաև շեշտել է, որ Լաչինի միջանցքի փակումը կարող է լուրջ հումանիտար հետևանքներ ունենալ: Նա հիշեցրել է Twitter-ում հրապարակած իր հայտարարությունը, որով ԱՄՆ-ն Ադրբեջանի Կառավարությանը կոչ էր անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքքով՝ շեշտելով, որ առաջ գնալու ճանապարհը բանակցություններն են:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
225Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
458Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
35206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
53404.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
47704.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
46704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
44104.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
40803.11.2026, 15:42