Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան միակ ճանապարհի Ադրբեջանի փակած հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն. «Թաթոյան» հիմնադրամ

«Թաթոյան» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում գրված է. «Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական լրատվամիջոցները դեպքի վայրից իրականացնում են լիարժեք նկարահանումներ, այդ թվում՝ ուղիղ հեռարձակման միջոցով: Հայկական ԶԼՄ-ները լուսաբանման որևէ հնարավորություն չունեն, նրանց չի թույլատրվում անգամ մոտենալ դեպքի վայրին: Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են բացահայտ սադրիչ տեսանյութեր, հրահրում են թշնամանք, տարածում են կեղծ տեղեկություններ:
Հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունն այս փաստի վրա և վստահ պնդում, որ սա ադրբեջանական իշխանությունների նախապես ծրագրած քայլերից է, որով նպատակ ունեն տեղեկատվական դաշտը լցնել միայն իրենց անհրաժեշտ, միակողմանի ինֆորմացիայով։
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հրահանգավորվում են ադրբեջանական իշխանությունների կողմից և հանդիսանում են նրանց անուղղակի խոսափողը։ Իսկ տեղում գտնվող լրատվամիջոցները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից:
Միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը, գազամատակարարումը դադարեցնելն Արցախը հայաթափելու, 120,000 մարդու մեկուսացման մեջ թողնելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է»։

«Խուլիգանական հարձակման հետևում կանգնած է հենց Գնել Սանոսյանը՝ իմ քեռու տղան»․ Նաիրի Հոխիկյան
10301:06
«Իրանը Բաքվի բարբարոսական վարչախմբին հասցնում է տեղեկատվական-քարոզչական երկրորդ հարվածը». Վարդան Ոսկանյան
11400:06
«Պետությունը դարձել է ռեպրեսիվ համակարգերի ամբողջություն». Լիլիթ Գալստյան
106Երեկ, 23:42
«Հաքերներն արդեն էլեկտրոմոբիլներին էլ են հասել». Սամվել Հայրապետյան
120Երեկ, 22:48
Գրենլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել ԱՄՆ-ի հետ անվտանգության համաձայնագրին
237Երեկ, 22:37
Collins բառարանն անվանել է 2026 թվականի տարվա բառը
221Երեկ, 22:31
Կայանման ժամանակավոր սահմանափակում՝ Խանջյան փողոցում
90Երեկ, 22:18
«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
100Երեկ, 21:36