«ՔՊ-ի այս հայտարարությունը միայն օգնելու է թուրքերին ու ադրբեջանցիներին»․ ընդդիմադիրները լքեցին ԱԺ դահլիճը

«Երեկ ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել էին արտահերթ նիստ հրավիրել՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի կապացությամբ։ Քիչ առաջ տեղի ունեցավ Ազգային ժողովի խորհրդի նիստ, որտեղ մերժվեց ընդդիմադիր խմբակցությունների առաջարկությունը՝ նիստին քննարկելու մեր նախագիծը, և հիմա քննարկվում է ՔՊ-ի առաջարկած նախագիծը։ Մեր գնահատմամբ այս հայտարարությունը ավելի լավ է չարվի, որովհետև սա ոչ միայն վնասում է Հայաստանին և Արցախին, այլ օգնելու է թուրք-ադրբեջանական տանդեմին»,- ԱԺ դահլիճում մեկնարկած արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով․ «Եթե այդպիսի հայտարարության անհրաժեշտությու կար, կարող էր դա անել «ՔՊ» կուսակցությունը, այլ ոչ թե ԱԺ անունից նման հայտարարություն ընդունվեր»։
Ընդդիմադիրները տեղեկացրին, որ այսօր իրենց խոսքը կներկայացնեն 16։00-ին՝ Կառավարության շենքի դիմաց։
Այդպիսով, նրանք հեռացան ԱԺ դահլիճից և չմասնակցեցին Լաչինում ստեղծված խնդրի վերաբերյալ քննարկմանը:

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
11317:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
18117:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
17216:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
11216:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
18515:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
17515:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
17314:25
«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
19711:13