«Խաղաղապահը հայերին պաշտպանելու համար պետք է ունենա ՀՀ իշխանության կողմից աջակցություն»․ Արման Աբովյան
![]() 230 Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 10:42 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը 168 TV-ի եթերում խոսելով Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման և ռուս խաղաղապահներին ուղղված ՀՀ իշխանության պահանջների մասին՝ նկատել է. «Ռուս խաղաղապահներն Արցախում են Հայաստանի և ոչ թե՝ Արցախի ստորագրությամբ։ Խաղաղապահը հայերին պաշտպանելու համար նվազագույնը, որ պետք է ունենա, դա ՀՀ իշխանության կողմից աջակցությունն է. օրինակ՝ դիվանագիտական։ Խաղաղապահի գործառույթի մեջ է մտնում թույլ չտալ բախում, ինչը ցանկանում է Ադրբեջանը. նրանք ուզում են, որ ռուսներին ներքաշեն բախման մեջ, հետո դա օգտագործելով՝ մեղադրեն ոչ թե անաչառ խաղաղապահ, այլ կողմ լինելու մեջ և պահանջեն ռուս խաղաղապահների հեռացում իրենց տեղակայման վայրերից։ Այդ սցենարով Ադրբեջանը կչեզոքացնի այն ռուսական պատնեշը, որը կանգնած է վայրենի ադրբեջանցիների և արցախցիների միջև։ Որպեսզի ռուս խաղաղապահները մաքսիմալ կոշտ պատասխան տան ադրբեջանցիներին, Հայաստանը պետք է ներգրավվի գործընթացում. օրինակ՝ հայտարարի, որ պատրաստ է բոլոր հնարավոր միջոցներով ապահովել Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը»,- ընդգծել է Աբովյանը։ «Ոչինչ չեն արել, բայց պահանջում են Ռուսաստանից, որը նայում է ու ասում՝ Հայաստանին Արցախը պետք չէ։ Անխուսափելի են վատագույն զարգացումները. Հայաստանի մասնատումն անխուսափելի է, որովհետև Արցախի խնդիրն առանց Հայաստանի՝ ո՛չ թուրքերին, ո՛չ ադրբեջանցիներին հետաքրքիր չէ»,- եզրափակել է Աբովյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
