Վարչապետը՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին
![]() 888 Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 11:18 Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին: «Ստեղծված իրավիճակը այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ հնարավոր չէ անվանել: Ընդ որում, այն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով: Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումները քրոնիկ բնույթ են կրում և խախտումները հետևյալն են՝ հայտարարության 1-ին կետում արձանագրվում է ԼՂ հակամարտության գոտում կրակի ու ռազմական բոլոր գործողությունների դադարեցման մասին: Ի հեճուկս այս արձանագրման, Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել՝ սկսած 2020թ. դեկտեմբերի 13-ից: 2022թ. մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ներխուժել են ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների գոտի և մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ: Նմանատիպ ռազմական գործողություններ տեղի են ունեցել նաև դրանից առաջ և հետո՝ ԼՂ-ում: Եռակողմ հայտարարության առաջին կետի կոպտագույն խախտում է նաև Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիան՝ 2021թ. մայիսի 11-ի, 2021թ. նոյեմբերի 14-ի և 2022թ. սեպտեմբերի 13-ի սադրանքների հետևանքով: Առաջին կետի դրույթների ոտնահարում է նաև հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները՝ սահմանի երկայնքով...»: Վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանի շարունակական պնդումները, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարութան կոպտագույն խախտում է: «Ադրբեջանը կոպտորեն խախտում է նաև հայտարարության 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերը: Ադրբեջանը մինչև այժմ պահում է և հրաժարվում է ՀՀ-ին վերադարձնել առնվազն 33 գերիների, պատանդների և այլ պահվող անձանց»: Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից վերոնշյալ պարտավորությունների խախտումները միջազգային պատճաշ գնահատականի արժանացնելը մեր հիմնական հավաքական աշխատանքը պետք է լինի. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ հարուցելու Ադրբեջանի քաղաքականությանը: Պիտի արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք բարեկամ երկրների լռությունն այս առումով»: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
