Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

«Այսօր տեղի կունենան ակցիաներ՝ հետևյալ ժամանակացույցով». Արցախի ՄԻՊ

«Այսօր տեղի կունենան ակցիաներ՝ հետևյալ ժամանակացույցով». Արցախի ՄԻՊ
280
Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 11:36

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հաշվի առնելով Արցախի քառօրյա ամբողջական շրջափակումը և գազամատակարարման անջատումն Ադրբեջանի կողմից և դրանով պայմանավորված հումանիտար աղետն Արցախում, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր վարքագծի նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքը՝ այսօր՝ դեկտեմբերի 15-ին, տեղի կունենան ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակների դիմաց, հետևյալ ժամանակացույցով՝

14:00 ԱՄՆ դեսպանատուն

14:30 Չինաստանի դեսպանատուն

15:30 ԵՄ պատվիրակություն

16:30 Ֆրանսիայի դեսպանատուն

17:00 ՌԴ դեսպանատուն

Այնուհետև միանալու ենք ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց իրենց բողոքն արտահայտող մեր հայրենակիցներին։

Ես լինելու եմ բոլոր ակցիաների վայրերում՝ ներկայացնելու իրավիճակն Արցախում և պահանջելու տեր կանգնել մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն սկզբունքին։

Կոչ եմ անում Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի կարևորագույն առաքելությունն իրականացրած իմ բոլոր գործընկերներին միանալ և առաջնորդել ակցիաները։

Կոչ եմ անում նաև Արցախի ճակատագրով սրտացավ իմ բոլոր հայրենակիցներին միանալ նշված ակցիաներին և մեր պահանջները ներկայացնենք միջազգային հանրությանը»: