Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Բայրամովը հայտարարել է Միրզոյանի հետ բանակցությունների մասին

Բայրամովը հայտարարել է Միրզոյանի հետ բանակցությունների մասին
295
Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 19:12

Նախատեսվում է մինչև դեկտեմբերի վերջ հանդիպում ունենալ Հայաստանի արտգործնախարարի հետ, լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Դեկտեմբերին նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով, Ադրբեջանը բաց է երկխոսության համար։ «Բոլոր հարցերը կարող են և պետք է լուծվեն Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ հաշվի առնելով ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։