Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Իրանում մեկ դեռահաս մահապատժի է դատապարտվել, մյուսն սպասում է իր վճռին

Իրանում մեկ դեռահաս մահապատժի է դատապարտվել, մյուսն սպասում է իր վճռին
1101
Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 23:18

17-ամյա իրանցի ցուցարար Սոնա Շարիֆին երկրի դատարանը մեղադրել է «Աստծո դեմ պատերազմ մղելու մեջ», գրում է Bild-ը։ Իշխանությունների տվյալներով՝ աղջկան նկատել են «Մոլոտովի կոկտեյլներ պատրաստելիս» և «գրաֆիտ նկարելիս»։ Այժմ Շարիֆիին մահապատիժ է սպառնում։ Մինչ դատավճռի հրապարակումը, աղջիկը գրեթե մեկ ամիս անցկացրել է բանտում։ Իրավապաշտպանների խոսքով՝ Սոնյան դաժան ծեծի է ենթարկվել կալանավորման ընթացքում։

15-ամյա Ամիր Հոսեյն Ռահիմին նույնպես սպասում է իր դատավճռին։ Ցույցը ցրելու ժամանակ դեռահասը վիրավորվել է ոստիկանների կողմից, սակայն նրա վերքից փամփուշտը մինչ օրս չի հեռացվել, ասում է մայրը։ Նրա խոսքով՝ Ամիրին բանտում խոշտանգում են։ Նրա ազատ արձակման համար Իրանի իշխանությունները գրավ են սահմանել մոտ 11,5 հազար եվրոյի չափով, սակայն ընտանիքը հնարավորություն չունի այդ գումարը հայթայթել։