5 օր է՝ Արցախը շրջափակման մեջ է

Արդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ադրբեջանը արգելափակել է նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը՝ ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։ Հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար կոչ ենք անում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան ու վառելիքը։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների առկայությունն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին։
Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
225Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
458Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
35206.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
53404.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
47704.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
46704.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
44104.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
40803.11.2026, 15:42