Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պաշտոնյաների անուններ տվեց

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պաշտոնյաների անուններ տվեց
873
Շաբաթ, 17 դեկտեմբերի, 2022 թ., 12:06

Արդեն վեցերորդ օրն է՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից շարունակում է փակ պահվել։ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պաշտոնյաների անուններ տվեց, որոնք այս օրերին չեն կատարում իրենց պարտականությունները։
«Մենք ամեն օր հրապարակելու ենք այն մարդկանց անունները, որոնք իրենց պարտականությունները ճիշտ չեն անում, կամ փորձում են այս իրավիճակն օգտագործել իրենց օգտին, կամ էլ այնպիսի բաներ են անում, որոնք անընդունելի են։ Ամոթ է»,- ասաց Վարդանյանը և խոսեց Արմեն Ասլանյանի մասին:
«Զգուշացնում եմ՝ այսպես չի կարող շարունակվել, Արմեն Ասլանյանը չի հասկանում, որ ինքը պետք է կատարի իր գործն այնպես, ինչպես մենք ընդունել ենք օրենքները, ուրիշ ձև չի լինելու։ Եթե նա չհասկանա, դա ուրիշ բանի է բերելու»,- ասաց նա:
Ըստ Վարդանյանի՝ երկու օր է՝ Ծովատեղ համայնքում հաց չկա, վարչական ղեկավարի՝ Աբրահամյան Սամվելի, անտարբերության հետևանքով համայնքում հարցը չէր լուծվում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում: