Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կոչ է անում հնարավորինս շուտ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը կոչ է անում հնարավորինս շուտ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով
293
Շաբաթ, 17 դեկտեմբերի, 2022 թ., 14:42

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Փաթելը։

«Լաչինի միջանցքի փակումը կարող է լրջագույն հումանիտար հետևանքներ ունենալ և, անկեղծ ասած, դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ Մենք ուրախ ենք, որ վերականգնվել է գազամատակարարումը դեպի Լեռնային Ղարաբաղ։ Էներգետիկ ենթակառուցվածքներում խափանումները կարող են մարդասիրական ճգնաժամի հանգեցնել։ Մենք կոչ ենք անում հնարավորինս շուտ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը, որի ճանապարհը միայն բանակցություններն են»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը հավատո՞ւմ է, որ մինչև տարեվերջ կողմերը կստորագրեն խաղաղության համաձայնագիր՝ պետդեպի փոխխոսնակը նշել է. «Սա մի հարց է, որով, ինչպես գիտեք, պետքարտուղարը մեծապես հետաքրքրված է և շատ մեծ ուշադրություն է հատկացնում, այս հարցում մենք շարունակելու ենք խորապես ներգրավված լինել ու հասնել եզրագծին»: