Հայտնի է նոր փոխվարչապետի անունը
![]() 804 Երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2022 թ., 11:12 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է. «Անվտանգության խորհրդի հերթական նիստում հարցերի լայն շրջանակ ենք քննարկելու, իհարկե, այդ թվում՝ կքննարկենք տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական իրադրությունը: Մինչ օրակարգի հարցերին անցնելը, ուզում նաև տեղյակ պահել, որ այսօր Հանրապետության նախագահի հետ էլ ենք քննարկել այդ հարցը և փոխվարչապետի պաշտոնում կնշանակվի Տիգրան Խաչատրյանը, ով մինչ այժմ զբաղեցնում էր Ֆինանսների նախարարի պաշտոնը: Ֆինանսների նախարարի պաշտոնում կնշանակվի Վահե Հովհաննիսյանը, ով զբաղեցնում է Ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը»: Աղբյուրը` ՀՀ կառավարություն |

Սևանի, Արարատի, Արթիկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
287Երեկ, 10:42
3 անձ է կասկածվում «Կանազ» մշակույթի տան ներսում գույք այրելու մեջ
234Երեկ, 09:36
Արարատ Միրզոյանն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
37727.03.2026, 16:24
Կապանում հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշը
30027.03.2026, 13:36
«Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ». Ռոբերտ Ղուկասյան (տեսանյութ)
27627.03.2026, 13:30
ԵՄ-Հայաստան գագաթնաժողովին Հայաստանը կներկայացնի Նիկոլ Փաշինյանը
41827.03.2026, 00:06
Մասիսում 75-ամյա տղամարդը դանակահարել է նախկին կնոջը
47025.03.2026, 16:36
«Հրդեհի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը». ՆԳՆ ՓԾ
38525.03.2026, 14:48
