Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Ազգային ժողովում բացվել է սգո հուշամատյան

Ազգային ժողովում բացվել է սգո հուշամատյան
354
Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 16:54

Ի հիշատակ ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի՝ Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահի դիմաց բացվել է սգո հուշամատյան:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է արել հուշամատյանում՝ ցավակցելով Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»:
Հուշամատյանը կփակվի դեկտեմբերի 21-ին՝ ժամը 18:00-ին:
ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի հուղարկավորության հանձնաժողովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նախագահելու է Ալեն Սիմոնյանը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ ֆեյսբուքյան էջից:

Աղբյուրը`   ԱԺ