Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Կրեմլը քննարկում է երկրորդ հարձակումն սկսելու հարցը. #NYTimes

Կրեմլը քննարկում է երկրորդ հարձակումն սկսելու հարցը. #NYTimes
823
Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 23:30

Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը միաձայն չէ այս ձմռանն Ուկրաինայի դեմ նոր լայնածավալ հարձակում սկսելու վերաբերյալ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչներին։

Կրեմլում այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են։ Ռուսական որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, իբր, պնդում են նոր հարձակման անհրաժեշտությունը, մյուսները կասկածում են, որ Մոսկվան դրա համար ռեսուրսներ ունի։

Այժմ պարզ չէ, թե ի վերջո ինչպիսին կլինեն Ռուսաստանի իրական գործողությունները, եզրափակում է հրատարակությունը։