Հունաստանը փակել է երկինքը Բելառուսից եկող ինքնաթիռների համար

1357
Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 00:30
Հունաստանը որոշել է փակել իր օդային տարածքը Բելառուսից եկող ինքնաթիռների համար։ Աթենքը նաև արգելել է թռիչքները դեպի այդ երկիր, հայտնում է Pentapostagma-ն։
Ինչպես նշում է թերթը, այս որոշումը կապված է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին Բելառուսի հնարավոր անմիջական մասնակցության վերաբերյալ աճող մտավախությունների հետ։ Այսօր երկրի իշխանությունները հաստատել են մի շարք սահմանափակումների ներդրման վերաբերյալ համապատասխան հրահանգը։
«Խորհրդի որոշման համաձայն՝ բելառուսական ավիափոխադրողների կողմից շահագործվող ինքնաթիռներին արգելվում է վայրէջք կատարել, թռիչք կատարել Հունաստանի տարածքից կամ թռչել նրա տարածքի վրայով»,- ասվում է հրահանգում։
Հունական ավիափոխադրողները չպետք է թռիչքներ կատարեն դեպի Մինսկ և թռչեն Բելառուսի օդային տարածքով։

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
5702:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8000:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
9200:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
84Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
199Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
90Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
91Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
82Երեկ, 22:36