Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու որդին հայտնաբերվել են

Անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու որդին հայտնաբերվել են
431
Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 12:48

Դեկտեմբերի 21-ին հաղորդվել էր 34-ամյա Անժելա Մանուչարյանի և 2021թ. ծնված որդու անհետ կորելու մասին:

Ոստիկանության Գորիսի, Արաբկիրի և Մաշտոցի բաժինների ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Անժելա Մանուչարյանն անչափահաս որդու հետ Գորիս քաղաքի Ավանգարդ փողոցի հյուրանոցում հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Գորիսի բաժին: Նա հայտնել է, որ որդու հետ իր կամքով է հեռացել տնից և գնացել Գորիս: Նաև հայտնել է, որ իր և որդու նկատմամբ որևէ ոտնձգություն չի կատարվել:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանության Մաշտոցի բաժին:

Անհետ կորած որոնվող 34-ամյա կինն ու որդին հայտնաբերվել են