Պուտինը խոստացել է միավորել ռուս ժողովրդին
![]() 736 Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 21:30 Աշխարհում ոչ ոք չի ցանկանում միավորել և ամրապնդել ռուս ժողովրդին, բացի Ռուսաստանից, «որն էլ դա անում է», ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երիտասարդական քաղաքականության պետական խորհրդի նիստից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ոչ ոք չի ցանկանում ռուս ժողովրդի միավորումը. Պառակտում՝ խնդրեմ, մեծ հաճույքով կշարունակեն ավելի մասնատել: Բայց ոչ ոք չի ուզում մեր համախմբումն ու ամրապնդումը։ Բացի մեզանից։ Եվ մենք դա կանենք։ Եվ մենք դա կանենք»,- ընդգծել է Պուտինը։ Նա նաև հայտարարել է, որ «Ռուսաստանը ձգտում է ուկրաինական հակամարտության շուտափույթ ավարտին» և մտադիր չէ թափանիվն ավելի ու ավելի շատ պտտել։ «Մենք անելու ենք ամեն ինչ, որ դա ավարտվի։ Եվ ինչքան շուտ, այնքան լավ, իհարկե»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի նպատակն է «վերջացնել այս պատերազմը», իսկ «Մոսկվան կշարունակի ձգտել դրան»։ «Մոսկվան նաև ձգտում է պաշտպանել մարդկանց, ովքեր զգում են, որ իրենք «մեր ժողովրդի մի մասն են, մեր մշակույթի մի մասն են»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ մարտերի ինտենսիվության աճը հանգեցնում է «չհիմնավորված կորուստների»։ Պուտինը նաև ասել է, որ «բոլոր հակամարտող կողմերը միշտ, վաղ թե ուշ, միշտ նստում են բանակցությունների սեղանի շուրջ և պայմանավորվում», որքան շուտ «մեր հակառակորդները» գիտակցեն այս փաստը, այնքան լավ, շարունակել է նա՝ հավելելով, որ «Ռուսաստանը երբեք չի հրաժարվել» երկխոսությունից, մինչդեռ Ուկրաինայի իշխանություններն իրենք իրենց արգելել են բանակցել»։ |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
