«Իշխանության հետ համագործակցություն գոյություն չունի»․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյան
![]() 891 Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 14:54 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը 24 TV-ի եթերում խոսել է երկրում ստեղծված իրավիճակի, իշխանությունների վարած քաղաքականության մասին. «Օրեր առաջ Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցաշարն էր, պարտությունից հետո ֆուտբոլի հավաքականների գլխավոր մարզիչներն իրենց բարոյական պարտքը համարեցին հեռանալ՝ արձանագրելով, որ ձախողել են: Անհասկանալի է՝ ինչպե՞ս կարող է անձը բարձրագոչ ծրագրերի մասին հայտարարություն անել, իսկ մեկ տարի անց՝ ձախողելուց հետո, նորից հավակնել այդ պաշտոնին: Եթե իր առաջնորդությունը հանգեցրել է աղետի, պետք է բարոյական պատասխանատվություն ունենալ, ձախողումը ընդունել ու հեռանալ»։ Հարցին՝ «արդյոք առկա՞ է եկեղեցի-իշխանություն համագործակցություն», Արշակ եպիսկոպոս Խաչատրյանն արձագանքել է. «Իշխանության հետ համագործակցություն գոյություն չունի, մասնակի պատահական հանդիպումներ են լինում, ինչը համագործակցություն անվանել հնարավոր չէ։ Բանակցային գործընթացի վերաբերյալ Վեհափառ Հայրապետի և բարձրաստիճան եկեղեցականների մակարդակում տեղեկատվություն չկա, պաշտոնական խողովակով չի իրազեկվում, դա արդեն գործելաոճ է դարձել»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
