Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կողմնորոշվեք՝ ինչ եք ուզում, քանի դեռ Ալիևն իր ճաշակով չի «ստացել»». քաղաքագետ

«Կողմնորոշվեք՝ ինչ եք ուզում, քանի դեռ Ալիևն իր ճաշակով չի «ստացել»». քաղաքագետ
173
Կիրակի, 25 դեկտեմբերի, 2022 թ., 10:36

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին՝ իբրև թե հերքելու համար Լավրովի ու Բայրամովի պնդումները:
Լակոնիկ այդ հարցազրույցը, սակայն, ավելի անհասկանալի է դարձրել պաշտոնական Երևանի դիրքորոշումները:
Եթե ասում ես, որ «2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կոչված են հենց նման համոզմունքները (միջադեպերը, սադրանքները) բացառելուն»՝ ընդունում ես նոյեմբերի 9-ի ստատուս-քվոն ու Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան բանակցային հարթակը՝ Ռուսաստան միջնորդ-հակամարտության կողմ ձևաչափով:
Այդ դեպքում՝ նախարարական եռակողմ հանդիպման չգնալու մնացած հիմնավորումները «լոլո» են:
Եթե ասում ես, որ «Հայաստանը քանիցս հանդես է եկել զորքերի հետքաշման՝ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների միջև գոյություն ունեցած վարչական սահմանով տեղակայելու առաջարկով»՝ լեգիտիմացնում ես 8 գյուղեր «ազատելու» Բաքվի պահանջը (մանավանդ՝ Պրահայի քառակողմ հայտարարությունից հետո), իհարկե՝ Բայրամովին «թունդ հերքելով»:
Հարգելի իշխանավորներ, տվյալ պարագայում, ես ձեր ասածների ճիշտն ու սխալը, բովանդակությունը չեմ քննարկում: Ընդամենն ասում եմ՝ կողմնորոշվեք, թե ինչ եք ուզում, քանի դեռ Ալիևն իր ճաշակով չի «ստացել»»: