Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Մասքը՝ Twitter-ի սնանկացման ռիսկերի մասին

Մասքը՝ Twitter-ի սնանկացման ռիսկերի մասին
660
Կիրակի, 25 դեկտեմբերի, 2022 թ., 20:18

Twitter-ի սեփականատեր և գործադիր տնօրեն Իլոն Մասքը հայտարարել է, որ ընկերությանն այլևս սնանկացման վտանգ չի սպառնում: Այնուամենայնիվ, նա նշել է մեծ ծավալի աշխատանք, որը դեռ պետք է կատարվի։

«Մենք ողջամտորեն վերահսկում ենք ծախսերը, որպեսզի ընկերությունն այլևս չգնա սնանկացման ճանապարհով», - գրել է Մասքը թվիթերում՝ հավելելով, որ Twitter-ը դեռ լիովին անվտանգ չէ, և դեռ շատ աշխատանք կա առջևում։

Twitter-ը ձեռք բերելու գործարքը Մասքը փակել է այս տարվա հոկտեմբերին։ Գնման գործընթացը Մասքին արժեցել էր 44 միլիարդ դոլար։ Ձեռնարկատերը վերջին ամիսներին մի շարք հակասական որոշումներ է կայացրել և կորցրել է բազմաթիվ խոշոր գովազդատուների՝ հարթակի նոր քաղաքականության և պարտքի դիմաց տոկոսներ վճարելու ունակության հետ կապված աճող մտահոգությունների պատճառով: Խոսքը 13 միլիարդ դոլարի մասին է, որը Մասքը վարկ է վերցրել բանկերից՝ սոցցանցը գնելու համար։

Անցյալ ամիս Մասքը զգուշացրել էր Twitter-ի աշխատակիցներին, որ ընկերությունը կարող է «չդիմանալ գալիք տնտեսական անկմանը»: Այս շաբաթվա սկզբին միլիարդատերը Twitter-ի վիճակը համեմատել էր ինքնաթիռի կործանման հետ: