Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից

Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից
301
Կիրակի, 25 դեկտեմբերի, 2022 թ., 21:24

Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից։ Այս մասին նշված է e-gov.am իրավական հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք՝ Գրիգոր Մինասյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է։ Նա փոխնախարար էր նշանակվել այս տարվա հունվարի 12-ին, իսկ հոկտեմբերի 5-ից, երբ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հրաժարական ներկայացրեց, միաժամանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն էր։