«Եթե միջանցքը վաղը բաց չլինի, կմտածեմ»․ Անդրանիկ Քոչարյանի հրճվանքն ԱԺ նիստի ուղիղից հեռացրել են
![]() 427 Երկուշաբթի, 26 դեկտեմբերի, 2022 թ., 15:42 Դեկտեմբերի 22-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ավարտին, երբ հանձնաժողովականները պատրաստվում էին դուրս գալ սենյակից, Լաչինի միջանցի մասին կեսկատակ հիշեցրեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ դիմելով Արմեն Գրիգորյանին ու Անդրանիկ Քոչարյանին՝ թե մնաց Լաչինի միջանցքը բացեն, ինչին ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը լիաթոք ծիծաղով պատասխանեց. «Ուզում էի ասել, եթե Լաչինի միջանցքը վաղը բաց չլինի՝ կմտածեմ…»։ Անդրանիկ Քոչարյանի խոսքը կիսատ մնաց, քանի որ Քրիստինե Պողոսյանը նրան զգուշացրեց, որ հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը դեռևս անջատած չէ։ Անդրանիկ Քոչարյանը նրան պատասխանեց, որ անջատած է։ Այսքանը դեռ վերջը չէ, ուղիղ հեռարձակման հենց այն հատվածը, որտեղ իշխանական պատգամավորները Լաչինի միջանցքի փակ լինելու շուրջ խոսքուզրույցը պարզապես հումորի էին վերածել, մեկ օր հետո հանվել էր տեսագրությունից։ Այս մասին հայտնում է 168.am-ը: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
5410:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7310:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
6310:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
4009:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
7909:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8609:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
9009:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9107:06
